Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Շնչառական համակարգ

Պնևմոթորաքս. armeniamedicalcenter.am

Պնևմոթորաքս. armeniamedicalcenter.am

Պնևմոթորաքսը համախտանիշ է, որը բնութագրվում է պլևրալ խոռոչի ճեղքանման տարածության մեջ պլևրայի վիսցերալ և պարիետալ թերթերի միջև օդի կուտակմամբ, որը հաճախ բերում է թոքերի ատելեկտազի, միջնորմի օրգանների տեղաշարժման և շնչական ֆունկցիայի խանգարման:

Առաջացման պատճառները

Այս ախտաբանության զարգացման հիմքում երկու հիմնական մեխանիզմ է.

1.  Կրծքավանդակի և թոքերի ամբողջականության մեխանիկական խանգարում.

  • կրծքավանդակի բաց վնասվածքներ /թափանցող վիրավորում/,
  • փակ վնասվածքներ, որոնք ուղեկցվում են կողերի կտորներով թոքային հյուսվածքի վնասմամբ,
  • վնասման յաթրոգեն դեպքեր /ախտորոշիչ կամ բուժական միջամտությունների բարդություններ/ ենթանրակային կաթետրի դրման, պլևրալ պուկցիայի, միջկողային նյարդերի պաշարման, թոքերի տրանսբրոնխեալ բիոփսիայի, բարոտրավմայի արդյունքում թոքերի արհեստական վենտիլյացիայի ժամանակ:
  • արհեստականորեն ստեղծված պնևմոթորաքս /թորակոսկոպիայի ժամանակ, տուբերկուլոզի բուժման գործընթացում և այլն/


2.  Հիվանդություններ, որոնք բերում են պնևմոթորաքսի զարգացման

  • թոքերի բշտիկային կամ բուլյոզ էմֆիզեմա, թոքերի աբսցեսներ և կիստաներ,
  • շնչուղիների հիվանդություններ /ասթմատիկ ստատուս, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, միկովիսցիդոզ և այլն/
  • թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ /տուբերկուլոզային սկլերոզ, սարկոիդոզ, Վեգեների գրանուլոմատոզ, լիմֆանգիոլեյոմիոմատոզ, իդիոպաթիկ պնևմոսկլերոզ/,
  • շնչական համակարգի ինֆեկցիոն հիվանդություններ /տուբերկուլոզ, պնևմոցիստային պնևմոնիա և այլն/,
  • շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ /պոլիմիոզիտ, անկիլոզացնող սպոնդիլիտ, ռևմատոիդ արթրիտ, սկլերոդերմիա, դերմատոմիոզիտ, Մարֆանի համախտանիշ և այլն/,
  • թոքերի չարորակ նորագոյացություններ /թոքերի քաղցկեղ, սարկոմա և այլն/:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ